Իհարկե, ընդդիմությունն է պատասխանատվություն կրում դրա համար. ի պատասխան հարցին, թե հերթական տարին անցավ, և ընդդիմադիր շարժումը ևս մեկ անգան չհասավ իր նպատակին՝ իշխանափոխություն տեղի չունեցավ, ԱԺ ճեպարույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում է իշխանափոխության օրակարգով, և քանի դեռ primeminister.am կայքում Նիկոլ Փաշինյանի գլխարկով կամ առանց գլխարկի նկարն է, մենք, իհարկե, ձախողել ենք»,-ասաց նա։
Միաժամանակ նշեց, որ անցնող տարում հրապարակում մի քանի անգամ տեսել է, թե ինչքան է ժողովուրդը զզված Փաշինյանի ռեժիմից։
Ըստ նրա՝ չի գալու պահ, որ ինչ-որ ձախողումից հոգնեն և ասեն՝ ոչինչ, դավաճաններն էլ կարող են երկիր ղեկավարել։
Մանրամասները՝ տեսանյութում։