
Հայաստանի ազգային հավաքականի ու «Նոա» ակումբի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Ակումբից հայտնում են, որ վիրահատությունը լավ է անցել։
«Շուտ ապաքինվիր, Չանի, մենք քեզ սպասում ենք խաղադաշտում»,- ասվում է «Նոա» ակումբի հաղորդագրությունում։