Armenian text to speach

Հանրային տրանսպորտում ուղևորները կարող են վճարել բանկային քարտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանյան հանրային տրանսպորտում հիմա ուղևորներին վճարման երեք տարբերակ է առաջարկվում` QR code-ով տոմսեր, 100 դրամանոց մետաղադրամ և արդեն նաև բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգին անցում կատարելիս հասարակական տրանսպորտից օգտվող շուրջ 550 հազար քաղաքացի ուղեվարձի արտոնություններ կստանան, իսկ մի շարք այլ խմբեր անվճար կերթևեկեն։

Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ ավելանում են նաև շարժակազմերը։ Երևանցիներն արդեն օգտվում են 15 նոր տրոլեյբուսից, պլանավորվման փուլում է նաև 171 ավտոբուսի երթուղիներ դուրս գալը:




Լրահոս