Փորձել են թալանել ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի բնակարանը․ կինը և երեխան եղել են տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armsport.am-ի փոխանցմամբ՝ երկու դիմակավորված տղամարդիկ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող, «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։ Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։

Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։

Բարեբախտաբար, դեպքը լավ ավարտ է ունեցել ընտանիքի համար: Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել:

«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձում էին ներխուժել այստեղ, երբ ես տանը մենակ էի Լևիի հետ: Սրանք իմ կյանքի ամենասարսափելի հինգ րոպեներն էին, և ես պարզապես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ ժամանեց», — գրել է Աննան Instagram-ի իր էջում:




Լրահոս