ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարում է, որ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո մանդատը վայր դնելու մտադրություն չունի։
Պատգամավորի խոսքով՝ իրեն խմբակցությունից չեն հանել, այլ համատեղ որոշում է կայացվել, որ պետք է դուրս գա։
Գեղամ Նազարյանը նաև նշեց, որ նախկին թիմակիցների հետ նորմալ հարաբերություններ ունի և առանց վիճաբանության է դուրս եկել խմբակցությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան