![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/Cd9Bt21iru1VgTgAM4mK3Mnvqsw7S0vvfXDTf5lb-e1733494081483.jpg)
Միքայել Պողոսյանը նշանակվել է Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։
Պողոսյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում 2016 թվականին նվաճել է Փոքր երկրների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ 2022 թվականից նա ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Վերջին տարիներին Պողոսյանը գլխավորել է «Ուրարտուն», աշխատել տարբեր տարիքային հավաքականների հետ:
Մ16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա 2025 թվականի հուլիսի 5-13-ը Տիրանայում, Ալբանիա։