![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/PN-1170x658-1.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: