ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՏՆԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՈՍԿՅԱ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախկին դատախազի բնակարանից մաքրուհիների կողմից հայտնաբերված 12,5 կգ ոսկյա ձուլակտորների գործով իրավապահները նոր որոշում են կայացրել:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին դատախազ Վլադիմիր Մնացականյանի չբնակեցված բնակարանից մաքրուհիների հայտնաբերած 12,5 կգ ոսկու ձուլակտորների ծագման եւ հայտնաբերման առիթով հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն ուղարկվել է դատարան։

Ինչպես հայտնի է, 2022 թվականին Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում, որը պատկանում էր սովետական տարիներին դատախազ աշխատած, վաղամեռիկ Վլադիմիր Մնացականյանին, հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով, մոտ 655 հազար ԱՄՆ դոլար արժեքով ոսկի: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չէր բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիներին՝ խնդրելով, որ բնակարանը մաքրեն, որի ընթացքում էլ հայտնաբերվել էր թանկարժեք մետաղը:

Թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազին է այն պատկանել, թե այլ անձի, դեռեւս պարզ չէ: Փաստ է մեկ բան՝ նախկին դատախազ Վ. Մնացականյանը մահացած է, իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ:

Սեպտեմբերի 9-ին դատարանը վճռեց   Աննա Արամայիսի Թադեւոսյանին եւ Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Աննա Արամայիսի Թադեւոսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։

Փորձաշրջանի ընթացքում Աննա Արամայիսի Թադեւոսյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը եւ բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:

Աննա Արամայիսի Թադեւոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։

Փորձաշրջանի ընթացքում Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության վրա՝ սահմանելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը եւ բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:

Սուսաննա Ռոբերտի Ոսկանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույցներ ճանաչված՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան, Երկաթգծի 1-ին շենքի 4-րդ բնակարանից վերցված ընդհանուր 6860.88 գրամ քաշով եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ավետիսյան 203-րդ տանից վերցված ընդհանուր 5652.15 գրամ քաշով ոսկին վերադարձնել տուժող Լիա Վլադիմիրի Մնացականյանին:

 

 

 

 

1 ՕՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 146 ԴԵՊՔ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 60, թմրանյութի հայտնաբերման՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, խարդախության եւ վարժական հավաքից խուսափելու՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առեւանգման, վստահված գույքը հափշտակելու, շորթման, դրամանենգության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, պետական սահմանն ապօրինի հատելու եւ ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության ու դրամանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար.  8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

 




Լրահոս