Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը երեկ՝ երեկոյան, ավարտվեց Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակով:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղը ձգվեց մոտ 100 րոպե: «Նոա»-ին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Որո՞նք են ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները:
Նելլի Սաղաթելյան 19 տարեկան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու եւ նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ։
Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաեւ նրանց մայրությունը եւ (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:
Մինչեւ անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի եւ անչափահաս ծնողների միջեւ առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:
ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը եւ մայրությունը: