ՇՎԵԴԻԱՆ ՀԱՍԵԼ Է ԱՌԱՆՑ ՍԻԳԱՐԵՏԻ ԾԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի նոյեմբերի 13-ին Շվեդիան պաշտոնապես դարձավ անծուխ երկիր։

 

Շվեդիայի հանրային առողջության գործակալության կողմից հրապարակված առողջապահական տվյալները ցույց են տալիս, որ Շվեդիայում ծնված մեծահասակների ընդամենը 4,5 տոկոսն է ծխում, ինչը ցածր է միջազգայնորեն ընդունված 5 տոկոսից՝ եւ դա հնարավորություն տվեց Շվեդիային ստանալ առանց սիգարետի ծխի երկրի կարգավիճակ:

Եվրոպայում ծխելու միջին մակարդակը 24 տոկոս է, ինչը հինգ անգամ գերազանցում է Շվեդիայում գրանցված արդյունքին: Ծխելու վնասի նվազեցման ակտիվիստներն ասում են, որ շվեդների հաջողությունը ծխելուն ավելի անվտանգ այլընտրանքների նկատմամբ նրանց քաղաքականության նորարարական մոտեցման արդյունքն է:

«Այս ուշագրավ ձեռքբերումը կարեւոր պահ է գլոբալ առողջապահության համար եւ վկայում է այն առաջադեմ քաղաքականության մասին, որն առաջնորդել է ծխելու դեմ պայքարի Շվեդիայի մոտեցումը», – ասվում է է Smoke Free Sweden-ի ղեկավար Դելոն Հումանի հայտարարության մեջ:

1960-ականների սկզբին շվեդ տղամարդկանց գրեթե կեսը ծխում էր: Ընդունելով եւ խրախուսելով այլընտրանքային նիկոտինային արտադրանքների օգտագործումը՝ ինչպիսիք են սնուսը, նիկոտինային բարձիկները եւ անծուխ այլընտրանքները, Շվեդիան հստակ ճանապարհ է սահմանել դեպի սիգարետի ծխից զերծ հասարակություն՝ միաժամանակ պաշտպանելով հանրային առողջությունը:

«Նրանք պետք է ծառայեն որպես հույսի փարոս մնացած երկրների համար եւ ոգեշնչող ապացույց, որ պրագմատիկ, լուսավոր մոտեցումը կարող է ապահովել սենսացիոն առողջապահական ձեռքբերումներ եւ կյանքեր փրկել», – հավելել է Դելոն Հումանը։

Նոր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս ծխում է Շվեդիայի մեծահասակների, ներառյալ ներգաղթյալների 5,3 տոկոսը: Հատկանշական է, որ տվյալները ցույց են տալիս նաեւ, որ Եվրոպայի այլ վայրերում ծնված մարդիկ երեք անգամ ավելի հաճախ կծխեին, եթե չտեղափոխվեին Շվեդիա: «Շվեդիայի հաջողության բանալին նրա պրագմատիկ ուշադրությունն է վնասի նվազեցման, այլ ոչ թե արգելման վրա», – ասում է բժիշկ եւ Շվեդիայի բժշկական ասոցիացիայի նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն Անդերս Միլթոնը:

Անվտանգ նիկոտինային ապրանքների լայն տեսականի՝ մի շարք ուժեղ եւ համային հատկանիշներով, օրինականորեն հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ խանութներում, եւ գովազդն աջակցում է դրանց բարձրացնելով իրազեկությունը եւ խթանելով սպառումը:

Շվեդիայի կառավարությունը նաեւ կիրառում է համամասնական ակցիզային հարկ՝ անծուխ արտադրանքն ավելի մատչելի դարձնելով, քան սիգարետը։ Այս հարկային քաղաքականությունը, զուգորդված հանրային կրթական արշավների հետ, շվեդ սպառողներին հնարավորություն են տվել ավելի առողջ ընտրություն կատարել եւ նպաստել երկրի առաջատար դերին ծխախոտի վնասը նվազեցնելու գործում:

Իր ռազմավարության արդյունքում Շվեդիան ունի ծխախոտի հետ կապված հիվանդությունների ամենացածր ցուցանիշը ԵՄ-ում եւ 41 տոկոսով ցածր քաղցկեղով հիվանդությունների մակարդակ, քան մյուս եվրոպական երկրները. «Մինչ Շվեդիան նշում է այս պատմական նվաճումը, մյուս երկրների մեծ մասը դեռ հեռու է ծխելը դադարեցնելու իրենց նպատակներին հասնելուց», – ասել է Հումանը:

Նրանց կոշտ, արգելափակող քաղաքականությունը սահմանափակում է նիկոտինի ավելի քիչ վտանգավոր այլընտրանքների հասանելիությունը, ներառյալ բերանի միջոցով օգտագործվող նիկոտինային արտադրանքները եւ էլեկտրոնային սիգարետները: Այս ռեգրեսիվ քաղաքականությունը ծխողներին հեռացնում է պոտենցիալ կյանք փրկող գործիքներից եւ խոչընդոտում է ծխախոտի վնասը նվազեցնելու առաջընթացին:

Աղբյուրը՝ tobaccoreporter.com

 

 

 

ՄՐՑՈՒՅԹ՝ ԿՈՎԵՐԻՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐԵԼՈՒ   ՀԱՄԱՐ

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։ Ծրագրի համաձայն՝ Տավուշի մարզում նախատեսվում է 2025 թվականին սերմնավորել 1410 գլուխ կով։  Ըստ Տավուշի մարզպետարանի  հայտարարության՝ այդ ծրագրին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունե. ա/ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ եւ համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ,

բ/ ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր եւ ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 12-ը՝ ժամը 12։00-ն։

Տավուշի մարզի ցլերն ի՞նչ եղան, որ կովերին արհեստական եղանակով են սերմնավորելու։ Կովերին արհեստական սերմնավորելը դժվար գործ է, եթե  անասունների բեղմնավորման ժամանակաշրջանը չէ, կովերը սերմնավորող մասնագետին պոզերով խոցում են, ոտքերով հարվածում։

2025 թվականի վերջին պարզ կդառնա, թե այդ ծրագրով  Տավուշում քանի կով է արհեստական սերմնավորվել։

 

 

 




Լրահոս