![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/1b392fce03a9c11977bdab44b66a8679.webp)
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացի Ջ․ Թ․-ն (ծնված 1985 թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերելակի հորանը և մահացել։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: