Պետդեպարտամենտը կոչ է անում ամերիկացիներին լքել Սիրիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին կոմերցիոն թռիչքներով լքել Սիրիան՝ զգուշացնելով արտակարգ իրավիճակների վտանգի մասին։

«Սիրիայում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի, քանի որ զինված խմբավորումների միջև ակտիվ մարտերը շարունակվում են ամբողջ երկրում: Պետքարտուղարությունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Սիրիան հիմա, քանի դեռ Դամասկոսում առկա են թռիչքի կոմերցիոն տարբերակներ», – ասվում է Սիրիայում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունն ինքը դադարեցրել է գործունեությունը 2012 թվականին և, ինչպես նշվել է, չի կարող ծառայություններ մատուցել երկրում գտնվող իր քաղաքացիներին։




Լրահոս