![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/12072438ae12cb40c544b3b74c313a8dda303d.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել են Անցյալ շաբաթ Գոհաբանության օրվա կապակցությամբ, գրում է NBC news֊ը’ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Բայդենն ու Թրամփը խոսել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 13-ին նորընտիր նախագահն այցելեց Սպիտակ տուն՝ Օվալաձև աշխատասենյակում հանդիպման համար:
Կայքի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը զանգահարել է Բայդենին՝ նրան երջանիկ Գոհաբանության օրը մաղթելու համար: