Սերժ Սարգսյանը որոշել է, թե ում պետք է նշանակի ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջ օրվա ընթացքում հանդիպումներ է ունենում ՀՀ տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ՝  լսելու նրանց կարծիքը, թե ո՞ւմ կարելի է նշանակել ՀՀ վարչապետ:

Նա ուշադրությամբ լսում է իր թիմակիցների խոսքերը և բացի հերթապահ արտահայտություններից, այլ բան չի խոսում զրուցակիցների հետ:

armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն կայացրել է իր որոշումը, թե ո՞ւմ պետք է նշանակել ՀՀ վարչապետի պաշտոնում, պարզապես նա հանդիպում է թիմակիցների հետ, տպավորություն ստեղծում, թե բոլորի կարծիքը հաշվի է առնում: Բայց իրականում իր որոշումն արդեն ունի:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ սահմանադրության 55 հոդվածի, ՀՀ Կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է ՀՀ վարչապետին:

Հավելենք, որ այսօրվա ընթացքում Սերժ Սարգսյանին են հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը և էլի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ:




Լրահոս