Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ Փաստաբանական պալատի 106-ամյակին նվիրված միջոցառումը։
Երեկոն սկսվեց ՀՀ օրհներգով, ինչին հաջորդեց հարգանքի 1 րոպե լռությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ու Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Միջոցառման ժամանակ պատվոգրեր հանձնվեցին փաստաբաններ Վարազդատ Հարությունյանին, Արմինե Ֆանյանին, Դավիթ Մելքոնյանին։ Պատվոգրերը հանձնեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Երեկոյի ընթացքում նաև հանձնվեցին շնորհակալագրեր։
Երեկոն նաև խորհրդանշական էր, քանի որ հետաքրքիր զուգադիպությամբ Փաստաբանական պալատի 106-ամյակին պալատը համալրվեց 106 նոր փաստաբանով։
ArmLur.am-ը ներկայացնում է միջոցառումից լուսանկարներ։
Աննա Սրապիոնյան, Քրիստինա Մուշեղյան