Թբիլիսիում նախօրեին ցույցի ժամանակ ձերբակալվել է 48 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելիի պողոտայում երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալել է 48 մարդու։

«Բողոքի մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց բողոքն արտահայտել խաղաղ, ինչպես նախորդ երկու օրերին, և շարունակել ցույցը, սակայն որոշ մասնակիցների գործողությունները բռնի բնույթ ստացան։ Հավաքվածները գնդակոծել են խորհրդարանի շենքը, իսկ իրավապահները քարկոծել են և տարբեր ծանր առարկաներ են նետել նրանց վրա։

Արդյունքում վիրավորվել է մեկ ոստիկան։ Չնայած իրավապահների կողմից խաղաղ բողոքի ակցիայի բազմաթիվ կոչերին, հավաքվածները շարունակել են գործել օրենքին հակառակ, ուստի որոշվել է սկսել բողոքի ակցիան ցրել», նշել են ՆԳՆ-ից։




Լրահոս