Վերին Լարսի անցակետում սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 4486 տրանսպորտային միջոց է սպասում Վերին Լարս անցակետը հատելուն, որոնցից 1246-ը՝ հայկական:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն վատ եղանակի պատճառով բեռնատարների կուտակումները պահպանվում են:




Լրահոս