![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/l-0x68wh-1620x944z-0.4852-1.jpeg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Վանաձոր, Սպիտակ և Գյումրի։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Երկրի ղեկավարը Վանաձոր և Սպիտակ քաղաքներում ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի:
Վարչապետը ծաղկեպսակ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։