
Նոյեմբերի 26-ին ժամը 2 անց 50 րոպեի սահմաններում, Երևան-Իջևան ավտոմայրուղու 111-րդ կիլոմետրին Վազ 2107 մակնիշի 25 ՕՕ 476 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Նոյեմբերյանի բնակիչ, 28-ամյա Անդրեյ Սերգեյի Մարգարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 15 մետր գլորվել և հայտնվել Աղստև գետում:ՄԵքենայում են եղել նաեւ 2 այլ ուղեւորներ` Նոյեմբերյանի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Բաբաջանյանը և Գեղարքունիքի մարզի Արգութ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Բայանդուրյանը, որոնց գետի մեջ ընկած ավտոմեքենայից դուրս են բերել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Արմեն Բադիրյանն ու Կարեն Մատինյանը: Կատարվում է քննություն”