Ինչ ունեցվածք ունի ՀՀ պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը հայտարարագրել է 3 բնակարան, 9 հողամաս, 1 ավտոկայանատեղի։

Արթուր Խուդինյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է. 2001 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան, իսկ 2008 թվականին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան և անցել է աշխատանքի Ոստիկանության զորքերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ։

2018 թվականի հեղափոխությունից հետո Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 5-րդ (հատուկ) գումարտակի հրամանատարից դարձավ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար։

Խուդինյանը 2023-2024 թվականներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ է եղել, իսկ այս տարեսկզբին նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ:

Համաձայն Խուդինյանի՝ 2023 թվականին անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ նրա կինը՝ Մարիաննա Իսրայելյանը, աշխատում է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունում որպես ՏՄՀԻՎԳՔ( Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Տրանսպորտի, Միջաշրջանային և Հարկային Վճարումների Գործակալություն Կառավարման բաժին) բաժնի ավագ տեսուչ։

Արթուր Խուդինյանի բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից մեկը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ 3-րդ անհատական բնակելի տունը գտնվում է Լոռու մարզի Ճոճկան համայնքում։

Տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Արթուր Խուդինյանի բանկային ավանդները կազմել են 7 մլն 589 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե 2 մլն դրամով և 10 հազար ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվանից նույնությամբ պահպանվել է։

Խուդինյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 113 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 100 հազար դրամ։

Ոստիկանապեսի տեղակալ Արթուր Խուդինյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 27 մլն 399 հազար դրամ, որից 7 մլն 334 հազար դրամը ՀՀ ոստիկանությունից որպես աշխատավարձ ստացված եկամուտ է։

Որպես այլ եկամուտ՝ նա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 1 մլն 574 հազար դրամ, իսկ եկամուտների մյուս մասը վարկեր են ՎՏԲ-Հայաստան բանկից, ACBA-CREDIT AGRICOLE բանկից։

Էմմա Միքայելյան




Լրահոս