![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/120724a2d1b2699a0c432eb0d0e49714b29a20.jpg)
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 28-դեկտեմբերի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-ին,
◾️Շենգավիթում՝ նոյեմբերի 28-ին,
◾️Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։