Չավեսը ցանկանում է երկրում տեսնել Սիմոն Բոլիվարի արձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ դեմ է Վենեսուելայում իր արձանների տեղադրմանը,-հաղորդում է  Vz.ru -ն: Չավեսը, մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Վենեսուելայի Կորո քաղաքում  Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կիսանդրու կողքին տեղադրել են իր կիսանդրին, հայտարարել է. “Ինձ դուր չի գալիս, որ իմ հուշարձաններն են տեղադրվում, որքան գիտեմ Ֆիդելին էլ դա դուր չի գալիսե”։ Նա ասել է, որ իր համար ավելի ցանկալի է Վենեսուելայում տեսնել Իսպանիայից` երկիրը ազատագրած Սիմոն Բոլիվարի արձանը:




Լրահոս