![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/12082443b5308ba9bd472093599467a0faf247.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ազգային անվտանգության թիմի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Շոունա Սավեթը։
Նա նշել է, որ հանդիպումը կկայանա առավոտյան, և Բայդենն իր ազգային անվտանգության թիմից լրացուցիչ տեղեկատվություն կստանա Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։