Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունեց 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

Դեկտեմբերի 9-ը հիշատակում է 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման օրը: Այս միջազգային օրվա առաջին հիշատակումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի համատեղ ջանքերով:




Լրահոս