ՖՈՏՈ․ Հայաստանում Սիրիայի դեսպանատան բակից հեռացվել է դրոշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արձանագրել է, որ Սիրիայում ընթացող հակամարտություններից և երեկ Դամասկոսի վերջնական անկումից հետո Հայաստանում Սիրիայի դեսպանատունը բակից հեռացրել է երկրի դրոշը։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սիրիայի զինված ընդդիմադիրները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։ Երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

Երկիրը լքելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Էմմա Միքայելյան




Լրահոս