Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով այս տարի Հայաստանը ներկայացնելու է Miss Star International տրանսգենդերների մրցույթում, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երկու գեղեցիկ աշխարհներ միավորված մեկ գաղափարի շուրջ:
Հայաստանը և Բրազիլիան հպարտությամբ և նրբագեղությամբ ներկայանում են Miss Star International-ում: Շատ հուզիչ է կապ հաստատել այսքան ոգեշնչող կանանց հետ և միասին տոնել հզորության, գեղեցկության և բազմազանության մեր ընդհանուր ուղին։
Եկեք շարունակենք կոտրել սահմանները և միասին կերտենք պատմություն»:
Հիշեցնենք՝ Բրազիլիայում մեկնարկել է տրանսգենդերների գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Դիանա Ղզրոյանը: Մրցույթն արդեն մեկնարկել է, այն անցկացվում է մի քանի փուլով:
Էմմա Մարտիրոսյան