
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կազմակերպել է սեփական աշխատանքների ցուցահանդեսը:
«Առաջնորդության արվեստ. Նախագահի անձնական դիվանագիտությունը» ՝ այսպես է կոչվում ցուցահանդեսը, որը բացվելու է վաղը ՝ Ջորջ Բուշի համանուն գրադարանում և Դալլասի պատկերասրահում:
Ցուցահանդեսի ժամանակ կներկայացվեն Բուշի ` համաշխարհային առաջնորդների կտավները, ներառյալ Ռուսաստանի նախագահ Պուտինի, Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի և Դալայ Լամայի:
«Ես ցանկանում էի կյանքիս այս էջերը լցնել և նկարել և այնպես ստացվեց, որ նկարչությունը ոչ միայն օգնել է ինձ լրացնել իմ ազատ ժամանակը, այլև միտքս բացել»,- ասել է Բուշը, տեղեկացնում է Reuters-ը: