ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին Ալավերդիի հիվանդանոցից «Արաբկիր» հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա անչափահաս Ա. Ս․-ն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ թեև բժիշկները ամեն կերպ պայքարել են երեխայի կյանքը փրկելու համար, սակայն դեկտեմբերի 8-ին 14 տարեկան տղան մահացել է։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ տղան ունեցել է «Երևանյան» հիվանդություն, տանը խմել է տարբեր տեսակի 25 դեղահաբ, և բժիշկների եզրակացությամբ նրա մոտ կոլիխիցինայի թունավորում է եղել։
«Արաբկիր» ԲԿ-ն հաստատել է ArmLur.am-ի տեղեկությունները՝ նշելով․
«14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել եւ սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, եւ բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան