«Բոքսում ամեն ինչ կախված է գլխից». Ջեֆ Մոնսոն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ծանրքաշային բռնցքամարտիկ ММА սպորտաձևը ներկայացնող Ջեֆ Մոնսոնը  ֆրանսիացի Շաբան Կաի հետ հերթական մենամարտի նախօրեին www.championat.com-ին տրված հարցազրույցում մեկնաբանել է սպասվող մենամարտը, պատմել նոր դաջվածքի, փողի հանդեպ իր վերաբերմունքի և ոտքերի ներկած եղունգների մասին:

shaban

 

– Ջեֆ, ի՞նչ գիտեք ապագա մրցակցի մասին, ինչպիսի՞ ուժեղ և թույլ կողմեր կարող եք նշել:

– Շաբանը լավ, տաղանդավոր մարտիկ է: Բոլոր ցուցանիշներով նա լավ համբավ ունի: Բացի այդ, նա ֆիզիկապես ուժեղ է:

– Տարիքային տարբերությունը կարո՞ղ է դեր խաղալ:

– Չեմ կարծում, որ տարիքն ընդանրապես նշանակություն ունի: Նա ինձնից երիտասարդ է, իսկ ես ավելի շատ փորձ ունեմ: Ամեն ինչ կախված է գլխից, դրա համար էլ տարիքը կարևոր չէ:

– Մենամարտի ելքի Ձեր կանխատեսումը:

– Մեզ սպասում է լուրջ, հուզիչ մենամարտ: Չեմ կասկածում, որ հանդիսատեսը հաճույք կստանա:

– Ղազախստանում կայացած ձեր վերջին մենամարտից շատ ժամանակ չի անցել, բացի այդ Դուք հայտնվել էիք ծանր նոկաուտի մեջ: Ոքանո՞վ եք վերականգնվել այդ պարտությունից հետո և պատրաստ եք արդյոք սպասվող մենամարտին:

– Ֆիզիկապես ես ինձ լավ եմ զգում: Ես լրիվ պատրաստ եմ մենամարտին: Եթե կասկածներ ունենայի իմ պատրաստվածության վերաբերյալ` չէի դուրս գա մարտի: Ես լավ փորձ ձեռքբերեցի, և այժմ պետք եզրակացություններ անեմ ու գնամ առաջ:

– Վերջին մենամարտերում դուք 5 պարտություն եք կրել, ի՞նչն է ձեզ ստիպում կրկին ռինգ դուրս գալ:

– Չեմ կարող չվերադառնալ: Ես սիրում եմ մենամարտել, ինձ դուր է գալիս մրցակցության ոգին: Ամեն անգամ ես ինքս ինձ մարտահրավեր եմ նետում և չեմ կարող դրան չպատասխանել:

– Կարող եք ձեզ ապահովված մարդ համարել, թե՞ ռինգ եք դուրս գալիս փողի համար:

– Ես չունեմ մեծ հաշիվներ բանկերում, խոշոր սեփականություն: Իմ ակտիվում միայն հին մեքենան է: Իմ հարստությունը` դա իմ ընտանիքն է, իմ երեք երեխաները:

– Ձեր ամենածանր պարտությունը:

– Երբ տանուլ տվեցի Թիմ Սիլվիին UFC կոչումային մենամարտում:

– Գլխավոր հաղթանակը:

– Չեմ կարող ինչ-որ մեկն առանձնացնել: Դրանք բավական շատ էին, և յուրաքանչյուրը թանկ է ինձ համար:

– Դուք բազմաթիվ դաջվածքներ ունեք, որը և երբ եք վերջինն արել:

– Դաջվածքներն իմ կուռքն են: Այս անգամ ես ռուսերեն լեզվով դաջել եմ «մարտիկ» բառը:

– Դուք կանոնավոր կերպով ռինգ եք դուրս գալիս ոտքերի ներկված եղունգներով, դա ի՞նչ ներկայացում է:

monson-nogti

– Եղունգներս ներկում է դուստրս: Ես չեմ մաքրում դրանք հաջողության համար:

-Պահպանո՞ւմ եք արդյոք հարաբերությունները Ֆյոդոր Եմելյանենկոյի հետ:

Смешанные единоборства. Поединок между Емельяненко и Монсоном

-Շփվում ենք,եթե հանդիպում ենք միջոցառւմների ժամանակ: Միշտ զրուցելու ժամանակ ենք գտնում:

– Որևէ բան լսե՞լ եք Ալեքսանդր Եմելյանենկոյի ճակատագրի, մասնավորապես` նրա վերջին արկածների մասին:

a, emelan

– Ալեքսանդրը` հոյակապ մարտիկ է: Նրա պահվածքը ռինգից դուրս ինձ հայտնի չէ և չի հետաքրքրոմ:

– Ասում են, նրա հետ Ձեր ռևանշը նախապատրաստվում է: Հետաքրքի՞ր է արդյոք Ձեզ այդ մենամարտը:

monson emele

– Մենք նախատեսում ենք ռևանշ անցկացնել: Կարծում եմ ` այն տեղի կունենա, սակայն հստակ ժամկետը մեզ դեռ հայտնի չէ:

– Դուք 43 տարեկան եք, ե՞րբ եք նախատեսում ավարտել սպորտային կարիերան: 

-Չգիտեմ: Առայժմ ինձ լավ եմ զգում, և քանի դեռ առողջությունս ներում է, շարունակելու եմ մենամարտել:

Republican National Convention in St. Paul, Minnesota, USA.




Լրահոս