Գաբրիել Սարգսյանը արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 8-րդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում:

Արագ շախմատի 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 8,5 միավոր և կիսեց 4-11-րդ տեղերը: Լրացուցիչ միավորներով Սարգսյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 9,5 միավորով առաջին տեղում է սլովակ Վլադիմիր Ֆեդոսևը:

Կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա դեկտեմբերի 9-ին:

 




Լրահոս