ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Սանտա գավաթ 2024» երկօրյա մրցույթին այս տարի մասնակցում էր նաև իմ աղջիկը:
Հայաստանից 3 ներկայացուցիչներ կային, 200-ից ավել ընդհանուր մասնակիցների մեջ, աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին 3-րդ (2 հոգի) և 1-ին տեղերը:
Հասմիկիս առաջին մրցութային բեմելն էր և նա գրավեց 3-րդ տեղը:
Օտարերկրացիների հետ մրցապայքարում ստացած մեդալը շատ է ոգևորել 6-ամյա փոքրիկ մարմնամարզուհուն: Ստանալու պահից մինչ օրս կրում է, դպրոց տանում-բերում… չեմպիոն դառնալը դուր է եկել Հասմիկին։
Կարճ ասած, մոտիվացնող էր…
Շնորհակալություն ընկեր Սեդային և նորանոր հաղթանակներ բոլորիս…»։