Armenian text to speach

«Այս պահին միտում չեմ տեսնում». Եղիշե Կիրակոսյանը՝ Բաքվի դեմ հայցերից հրաժարվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միտում չի տեսնում, որ Երևանը պատրաստվում է միջազգային դատական ատյաններում հետ կանչել Բաքվի դեմ հայցերը։ Այս մասին Կիրակոսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Այս պահի դրությամբ նոր հայց չունենք, ինչ արդեն իսկ կան, դրանք են։ Բոլոր ընթացակարգերը շարունակվում են»,–ասաց Կիրակոսյանը:

Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հնարավորությանը` Կիրակոսյանը նշեց, որ Երևանը որոշ ժամանակ առաջ նման պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան և ՄԻԵԴ, սակայն երկու միջազգային դատարաններն են համարել են, որ հարցերն իրենց իրավասությունից դուրս են։

Կիրակոսյանը շեշտեց, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցի լուծումը քաղաքական հարթության մեջ է։




Լրահոս