Armenian text to speach

Հովիկ Աղազարյանի` պետական գաղտնիքի արտահոսք անելու հարցը Հակակոռուպցիոն կոմիտեում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեցին, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք է արել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասկանալու՝ ստացե՞լ է արդյոք ՔՊ-ի կողմից դիմում ՀՀ գլխավոր դատախազը՝ Աղազարյանի ենթադրյալ հանցանքի վերաբերյալ, և արդյո՞ք ՀՀ Գլխավոր դատախազը հանրային հայտարարությունների հիման վրա հարուցել է քրեական վարույթ՝ ենթադրյալ պետական գաղտնիքի արտահոսքի առիթով:

Ի պատատխան` Դատախազությունից հայտնեցին.

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի հարցման՝ հայտնում եմ, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ» հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու»:

Քնար Մանուկյան




Լրահոս