«Մեդալի հակառակ կողմը» լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել «Պոմեգրանտե» կինոփառատոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայում կայացած «Պոմեգրանտե» կինոփառատոնում «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարը: Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

469569322_18476673478022588_5072813892010230504_n.jpg

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական կինոնկարը լայն լսարանին է ներկայացնում անվանի ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և՛ վերելքները, և՛ վայրէջքները, բացահայտում էջեր, որոնց հնարավոր է՝ անգամ Ավդալյանի մտերիմները ծանոթ չեն։

Ավտովթարի հետևանքով լուրջ վնասվածք ստանալով՝ Նազիկ Ավդալյանը յոթ տարի դուրս է մնում մեծ սպորտից, հետո վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով՝ եթե կան կամք և աննկուն ոգի, անհնար ոչինչ չկա:

Աննա Մաքսիմը, որ նաև մարմնավորում է Նազիկ Ավդալյանին, ավելի վաղ նշել էր՝ պատմությունը բարձրացնում է հարցեր, տալիս է որոշ պատասխաններ։ «Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել, ինչքանո՞վ է իմ ցանկությունը կարևոր նաև Հայաստանի համար։ Ըստ իս՝ Նազիկ Ավդալյանը պատասխանել է այդ հարցերին»,-շեշտել էր նա:




Լրահոս