ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս առաջին տիկին Ջիլ Բայդենի հետ Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության ժամանակ արված լուսանկարն օգտագործել է իր նոր օծանելիքը գովազդելու համար:
«Ահա իմ նոր Trump օծանելիքներն ու օդեկոլոնները: Սուրբծննդյան հիանալի նվեր ամբողջ ընտանիքի համար։ Բույր, որին քո թշնամիները չեն կարող դիմակայել»,- գրել է Թրամփը։