Ձկնագողության դեմ պայքարի ընթացքում առգրավվել է 257կգ սիգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության աշխատակիցների համատեղ շուրջօրյա ուժեղացված ստուգայցերի ընթացքում Սևանա լճում, հարակից բնակավայրերում, Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ավտոճանապարհներին, շուկաներում և բացօթյա վաճառակետերում հայտնաբերվել և առգրավվել է․

257կգ ձուկ

6 ապօրինի վաճառք

3 ապօրինի տեղափոխում

3 ձկնագողություն

6 լողամիջոց

4 ձկնորսական ցանց

Հարուցվել է 7 վարչական և 4 քրեական վարույթ

Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը 1.104.500դր է

Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կենտրոններ։

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։




Լրահոս