Արսեն Առաքելյանը՝ Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-ի հրամանագրով Արսեն Առաքելյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)։

Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի կայքից, նշանակումը կատարվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը և համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սարմեն Բաղդասարյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:




Լրահոս