Բրազիլիայի իշխանությունները հայտարարել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից երկրի դեսպանատան տարհանման մասին: Այս մասին գրում է UOL պորտալը։
«Պլանալտո» կառավարական պալատը կարգադրել է Դամասկոսում երկրի դեսպանատունը տարհանել»,- հայտնում է պորտալը։
Պորտալի տվյալներով՝ տարհանման շրջանակում, որին մասնակցելու է ՄԱԿ-ը, դեսպանատան աշխատակիցները կուղարկվեն Լիբանան։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ դեսպանատանը կմնա մեկ տեղական պաշտոնյա։
Բրազիլական G1-ը ևս գրում է, որ Դամասկոսում Բրազիլիայի դեսպանատունը տեխնիկապես բաց կմնա:
Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։