Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը` դեկտեմբերի 2-8-ը. (2024թ․)

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.42 մ (08.12.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 25 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434 մլն.մ3, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ 183.720 մլն մ³:

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ և համաձայն Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131․038 մլն մ³:




Լրահոս