
Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում դեկտեմբերի 6-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի ավտոլվացման կետի մոտից գողացել են մայթեզրին կայանված իր կվադրոցիկլը:
Ստացված տեղեկություններն իրացնելու և համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Ալավերդի քաղաքի 43-ամյա բնակիչը և ՍՊ ընկերություններից մեկի երկու աշխատակիցի հետ, ընկերության «ԳԱԶել»-ով, տեղափոխել Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իր ավտոտնակ:
Հետագա միջոցառումների արդյունքում 43-ամյա տղամարդը հայտնաբերվել և, գողացած կվադրոցիկլով հանդերձ, ներկայացվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն: