![](https://armlur.am/wp-content/uploads/2024/12/l-33x0wh-1854x1080z-0.4241-2.jpeg)
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11.30-ին, Գյումրի-Ամասիա ճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Աուդի», «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներն ու ավտոբուսը: «Աուդիի» վարորդ 41-ամյա Էդիկ Մ.-ն տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Ժամը 13.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև բուժօգնության տեղափոխված ուղևորներից 38-ամյա Կարեն Կ.-ն:
Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից: