ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն:
Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց.
«Իմ խնդրանքով իմ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց, պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»:
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, իր հեռախոսը Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել է, եւ հեռախոսի պարունակությունը հայտնվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին, ով էլ ՔՊ նիստում հրապարակել է որոշ տվյալներ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասկանալու՝ ստացե՞լ է արդյոք ՔՊ-ի կողմից դիմում ՀՀ գլխավոր դատախազը՝ Աղազարյանի ենթադրյալ հանցանքի վերաբերյալ, և արդյո՞ք ՀՀ Գլխավոր դատախազը հանրային հայտարարությունների հիման վրա հարուցել է քրեական վարույթ՝ ենթադրյալ պետական գաղտնիքի արտահոսքի առիթով:
Ի պատատխան` Դատախազությունից հայտնեցին.
«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի հարցման՝ հայտնում եմ, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ» հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու»:
Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: Հեռացման պատճառն այն էր, որ պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։