Դեռ դեկտեմբեր ամսվա սկզբին e-draft համակարգում որպես նախագծի մշակող Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեկտեմբերի սկզբին դրել էր 2 նախագիծ՝ մեկով գյուղական ամբուլատորիանների օպտիմալացում Գեղարքունիքի մարզում, մյուսը՝ Արարատի մարզում:
ArmLur.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ասաց․
«Մենք հիմնավորումներ սկսեցինք խնդրել տարբեր գերատեսչություններից՝ հասկանալու համար՝ ինչ հիմքով են այդ ամբուլատորիաները օպտիմալացվում, քանի որ նախագծի մշակողը երևում էր Տարածքային կառավարման նախարարությունը և մենք առաջին հարցումը արեցինք այդ նախարարությունից։ Պատասխանը եղավ՝ վերահասցեագրվել է Առողջապահության նախարարությանը, քանի որ ՏԿԵՆ-ը իրավասու չէ իր լիազորության շրջանակում կատարել բարեփոխումներ, որոշել առողջապահական հիմնարկների օպտիմալացման ծրագրերի հետ կապված խնդիրները»:
Անուշ Պոսոսյանը պնդում է, որ ՏԿԵՆ-ի մեկնաբանությունը այն մասին է, որ իրենց լիազորություններից դուրս է այս հարցով զբաղվելը, բայց այդ լիազորություններից դուրս լինելով հանդերձ՝ e-draft-ում դրել են և հստակ երևում է, որ նախագիծ մշակողները իրենք են:
Նրա խոսքով՝ այսինքն, ստացվում է, որ կատարվում է երկու խոշոր մարզերի ամբուլատորիանների օպտիմալացում, բայց բոլորը իրար վրա են գցում, որի արդյունքում տուժելու է միայն գյուղի բնակիչը:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՏԿԵՆ-ի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ,․ վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել նախարարություն:
Էմմա Մարտիրոսյան