
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, որոշում է ստորագրել, որով Արամ Հովհաննիսյանին վերանշանակել է իր պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին վերանշանակել ոստիկանության պետներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում»։