
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝
Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: