
Դեկտեմբերի 19-ին կայանալիք տարվա վերջին գագաթնաժողովում Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները կքննարկեն Սիրիայում Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
«Դեկտեմբերի 19-ին կայանալիք Եվրոպական խորհրդի թեման կլինի Սիրիան»,- գրել է նա X-ում։
Կոստան ասել է, որ ինքը «սերտ կապի մեջ է Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ այս հարցում՝ իրավիճակը գնահատելու համար»:
«Մարդու իրավունքների հարգումը և փոքրամասնությունների պաշտպանությունը, ինչպես նաև երկրի տարածքային ամբողջականությունը առանցքային են ԵՄ-ի համար»,- հավելել է նա։