Ամանորը մոտենում է, և դա նշանակում է, որ շուրջբոլորը տոնական մթնոլորտ է ստեղծվելու։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ե՞րբ պետք է զարդարել տոնածառն ու ի՞նչ գույներով։
Այսպիսով, տոնածառը զարդարելու լավագույն ժամանակը կախված է անձնական նախասիրություններից և ավանդույթներից։ Օրինակ՝ շատերը նախընտրում են տոնածառը զարդարել դեկտեմբերի սկզբին և այդպիսով էլ ստեղծել ամանորյա տրամադրություն։
Ավանդական մոտեցմամբ՝ տոնածառը զարդարվում է նաև Ամանորի նախորդող շաբաթը, մոտավորապես 20-25-ի ընթացքում։
Հայկական ավանդույթների համաձայն՝ հաճախ տոնածառը զարդարվում է դեկտեմբերի վերջին։
Հայաստանում տոնածառ զարդարելու ավանդույթները հիմնականում կապված են Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների հետ։
Տոնածառ զարդարելն ունի նաև ավանդական մոտեցում։
Հայկական տներում զարդարանքները հաճախ ունեն ազգային և ընտանեկան նշանակություն։
Օրինակ՝ տոնածառի վրա կախում են չամիչ, չրեր կամ մրգեր, որոնք խորհրդանշում են առատություն և բարգավաճում։ Թղթյա և ձեռագործ զարդեր պատրաստելը ևս ավանդական է՝ հատկապես ընտանիքի երեխաների մասնակցությամբ։
Հայկական մշակույթում տոնածառը հաճախ խորհրդանշում է նոր կյանք, հույս և առատություն։
Տոնածառ զարդարելու արարողությունը հաճախ վերածվում է ընտանեկան տոնի, որտեղ բոլորը հավաքվում են միասին։ Այդ ընթացքում ընտանիքները նաև սկսում են պատրաստել ավանդական ամանորյա ուտեստներ՝ գաթա, տոլմա և փախլավա։
Իսկ ի՞նչ գույներով զարդարել տոնածառը։
Այս հարցը շատերին է մտատանջում, սակայն առաջին հերթին պետք է հասկանալ, որ ամեն բան կախված է անձնական նախընտրություններից։
Ինչպես արդեն պարզ է գալիս 2025 թվականը Չինական օրացույցով համարվում է Փայտե Օձի տարի և ըստ ֆենշույի ու տարվա խորհրդանիշի՝ տոնածառի զարդարման գույներն ու ոճը կարող են ընտրել խորհրդանշական նշանակություն ունեցող գույներով։
Օրինակ սպիտահ տոնածառը կարելի է զարդարել կանաչ խաղալիքներով, քանի որ այն խորհրդանշում է բարգավաճում, աճ, բնականություն և նոր սկիզբ։
Փայտե տարրի հետ կապված՝ շագանակագույնը խորհրդանշում է կայունություն և վստահություն։ Տարվա խորհրդանիշին համապատասխանող զարդերից կարելի է օգտագործել նաև փայտյա զարդերը, որը նաև օրիգինալ կլինի։
Կարելի է օգտագործել նաև ոսկեգույն կամ դեղին զարդարանքներ, որոնք կբերեն առատություն, հաջողություն և լուսավորություն։
Անզուգական և մշտապես արդի կարմիր գույնը ասոցացվում է տոնական, կրակոտ էներգիայի, երջանկության և հաջողության հետ։ Այս գույնի զարդարանքներով կարելի է ընդգծել տոնականությունը։
Այս գույները ոչ միայն համահունչ են 2025-ի խորհրդանիշներին, այլև ստեղծում են ներդաշնակ, տոնական և հիանալի մթնոլորտ տանը։
2025-ը համարվում է փոփոխությունների, ներդաշնակության և ներքին ուժերի տարին։ Տոնածառի ճիշտ գույները կօգնեն ներգրավել դրական էներգիա և ամրապնդել ձեր մտադրությունները նոր տարում։
Աննա Սրապիոնյան