ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու որոշման մասին, որը կմարվի Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։
«ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսօր հայտարարում է Ուկրաինային 20 միլիարդ դոլար հատկացնելու մասին՝ որպես G7-ի նախաձեռնության մաս՝ 50 միլիարդ դոլարի վարկերի համար։ Այս գումարը կվերադարձվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հունիսին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի մասնակիցները քաղաքական համաձայնություն ձեռք բերեցին ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար: Խոսքը վերաբերում էր Կիևին մինչև այս տարվա վերջ 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին։