Բրեդ Շերմանը՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ դեմոկրատ Բրեդ Շերմանն ընտրվել է Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի փոխնախագահ:

«Ինձ համար պատիվ է ծառայել որպես Կոնգրեսի հայկական հանձնախմբի դեմոկրատ ​​փոխնախագահ: Մոտ երեք տասնամյակ ես նվիրվել եմ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հակահայկական ատելության դեմ պայքարին և ամերիկահայ համայնքի շահերի պաշտպանությամբ: Որպես փոխնախագահ՝ հիմնվելու եմ այս ժառանգության վրա և աշխատելու եմ գործընկերներիս հետ՝ Հայաստանի և նրա ժողովրդի ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ ապագայի համար», – ասել է նա:




Լրահոս