
ՌԴ-ում միգրանտների երեխաներին առանց ռուսերենի իմացության դպրոցներ չեն ընդունի։ Պետդումայում քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել 409 պատգամավոր, դեմ՝ միայն մեկը։
Ըստ օրինագծի՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաները դպրոց կարող են ընդունվել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Դպրոց ընդունվելիս նրանք պետք է հանձնեն նաև ռուսաց լեզվի իմացությունը ստուգող թեստ։ Նախնական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը յուրացնելու համար բավարար համարվող շեմը չհաղթահարած երեխաներին դպրոց չեն ընդունի։